Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է
Իրավունք
17:37 15/10/2025
Հայաստան

Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14․15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder