Իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը 10 հազար դրամ կաշառք է առաջարկել և ձերբակալվել. ՆԳՆ
Իրավունք
12:51 15/10/2025
Հայաստան

Իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը 10 հազար դրամ կաշառք է առաջարկել և ձերբակալվել. ՆԳՆ

ՆԳՆ Ոստիկանությունից հայտնում են.

«Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվեց։

Հոկտեմբերի 14-ին, ժամը 14․15-ին, Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի ջրային վաշտի պարեկները Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին իրավախախտում կատարելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա։

Իրավախախտումը չարձանագրելու համար, 68-ամյա ուղևորը որպես կաշառք պարեկներին է առաջարկել 10 հազար դրամ:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, ապա ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder