Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է Եվրոպայի թիմային առաջնությունում
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է 2025 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում: Առաջնությունը անցկացվել է հոկտեմբերի 5-14-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:
Հայաստանի կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել են 36 թիմեր:
Կանանց հավաքականի կազմում հանդես են եկել Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Մարիա Գևորգյանը և Սուսաննա Գաբոյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Ընդհանուր մասնակցել են 40 թիմեր: Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես են եկել Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը և Արամ Հակոբյանը:
Կանանց առաջնությունում հաղթող դարձավ Լեհաստանի հավաքականը, իսկ տղամարդկանց առաջնությունում՝ Ուկրաինայի հավաքականը։