Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Արագածոտնի թեմի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչներն ու հեռախոսներն են առգրավել. Զոհրաբյան
«Այսօր առավոտյան քննչական մարմինը իրավապահ մարմինների ուղեկցությամբ խուզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների անձնական տներում, թեմի առաջնորդարանում և աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում»,-լրագրողներին հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա ասաց, որ այդ ընթացքում իրավապահներն առգրավել են տարբեր փաստաթղթեր, համակարգիչներ։
«Այդ թվում նաև, օրինակ, մի աշխարհիկ աշխատակցուհու ընտանիքի անդամների համակարգիչները, բոլորի հեռախոսներն են առգրավել և իրենց էլ փաստացի բերման են ենթարկել։ Բացի Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանից բոլորն այստեղ են՝ 6 հոգևորականներ և մի քանի աշխարհիկ աշխատակիցներ՝ գանձապահ, գործավար, հաշվապահ և էլի կան»,- հայտնեց փաստաբանը։
Զոհրաբյանը հայտնեց, որ Մկրտիչ սրբազանի տեղը չեն հայտնում և փաստաբանները պաշտոնապես դիմել են Քննչական կոմիտե, Երևանի վարչությանը և, ներկայացնելով փաստաբանի փաստաթղերը, պահանջել են, որ ապահովվի Մկրտիչ սրբազանի հետ հանդիպում։
Նա նաև նշեց, որ անձին բռնի անհետացումը Քրեական օրենսգրքի 451 հոդվածով խիստմինչև 7 տարի ազատազրկման պատիժ է ենթադրում։