Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես անել, որ քաղաքացուն ազատեք սեփական ավտոտնակը 5 տարին մեկ վերագրանցելուց և 150-200 հազ դրամ վճարելուց. Ավետիսյան
«Խոսքը գնում է մարդկանց տիրապետման տակ գտնվող ավտոտնակների գրանցմանը, այդտեղ բավականին անիմաստ կարգավորումներ և ընթացակարգեր կան, որի հետևանքով տուժում է և՛ պետությունը, և՛ համայնքը, և՛ քաղաքացին։ Ըստ էության դրանից որևէ մեկը չի շահում բայց այդ խնդիրը չի լուծվում»,-Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ այդ ավտոտնակների վարձակալության իրավունքը տրվում է 2-5 տարով և դրանից հետո քաղաքացին նորից պետք է գա նույն ծախսերը անի, նույն նոտարի մոտ փաստաթղթերը հաստատի, որպեսզի ավտոտնակի հողի օգտագործումը երկարացնի, այդ պայմանագիրը գրանցի կադաստրում և իր գույքին օրինական տիրապետի։
Ավետիսյանը նշեց, որ այդ քաշքշուկի հետևանքով շատերը չեն գալիս պայմանագիրը երկարացնելու և գույքահարկ էլ չեն մուծվում։
«Քաղաքացիները փաստացի տիրապետում են, ունեն ցանկություն ավտոտնակի գույքահարկը վճարեն, նաև վարձավճարը՝ սահմանված կարգով, բայց այդ ընթացակարգերը բավականին բարդ ու ծախսատար են և քաղաքացու համար անհասկանալի է՝ եթե բան չի փոխվել, ինչու այդ պայանագիրն ավտոմատ չի փոխվում,կամ իրավունքը ինչու 10 տարով չի տրվում»,-ասաց Թադևոս Ավետիսյանը՝ նշելով, որ այդ ծախսերը մոտ 150-200 հազար դրամի են հասնում։
Նա նաև նշեց, որ առանց փաստաթղթերի նաև այդ ավտոտնակները վաճառվում են։
Սուրեն Թովմասյանը տարանջատեց մինչև 2005 թվականին կատարված պետական իրավունքի գրանցումը, դրան հաջորդած ժամանակահատված-ց՝ կարևորելով համայնքների հատակագծերը։
Նա նաև նշեց, որ օրինագիծ են ներկայացնելու ինքնական շինությունների հաշվառումը կարգավորելու համար և ովքեր ժամկետ են բաց թողել դրանք օրինականացնելու համար, հավանականություն կա, որ հաջորդ տարի կկարողանան հաշվառել իրենց ավտոտնակները։
Թադևոս Ավետիսյանն ասաց, որ պարզ հարց է տալիս՝ ինչպես անել, որ ավտոտնակների վարձակալության երակրացման ծախսատար և բարդ գործընթացին քաղաքացին շուտ-շուտ չբախվի։
Թովմասյանը հայտնեց, որ յուրաքանչյուր վարձակալման պայմանագիր, որը չի դադարեցվել օրենքով սահմանված կարգով՝ անժամկետ երկարացվում է, իսկ անշարժ գույքի գրանցման համար կարճ ժամկետ է սահմանված, ինչը նաև ենթադրում է որոշակի վճարներ։