«Ժողովուրդ». Հայաստանում կառավարությունը ֆորումներից, համաժողովներից և գագաթնաժողովներից «աչք չի բացում»
Օրվա մամուլ
08:34 15/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Հայաստանում կառավարությունը ֆորումներից, համաժողովներից և գագաթնաժողովներից «աչք չի բացում»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում վերջին շրջանում ֆորումներից, համաժողովներից և գագաթnաժողովներից «աչք չի բացում» կառավարությունը։ Առաջիկայում՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի առաջին զբոսաշրջության միջազգային ցուցահանդես-համաժողովը՝ International Tourism Fair Armenia 2025-ը։ Պաշտոնական հայտարարությամբ, ֆորումը դառնալու է զբոսաշրջության միջազգային խաչմերուկ, որտեղ ձևավորվում են նոր հնարավորություններ և բազում համագործակցություններ:

Այս ֆորումի համար էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 75 մլն 400 հազար դրամ։ Միջոցառման կազմակերպման ամենաթանկարժեք ծառայությունը հյուրա- սիրության և սննդի կազմակերպման համար է հատկացվել՝ 30 մլն դրամ, որը ամբողջ հատկացման գրեթե 40%-ն է։ 2-րդ ամենաթանկ հատկացումը բարձրաստիճան հյուրերի և մասնակիցների տեղափոխման ծառայությունները՝ 6,5 մլն դրամ։ Ահա, թե ինչպիսի ծառայությունների համար է ծախսվում պետական բյուջեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Հայաստանում կառավարությունը ֆորումներից, համաժողովներից և գագաթնաժողովներից «աչք չի բացում»