Խոշոր ավտովթար Ձորաղբյուր–Ջրվեժ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր
Հասարակություն
21:07 15/10/2025
Հայաստան

Խոշոր ավտովթար Ձորաղբյուր–Ջրվեժ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր

Հոկտեմբերի 15-ին, ժամը 19:00-ի սահմաններում Առինջ–Ձորաղբյուր ավտոճանապարհի Արտաշատի խճուղում բախվել են «Mercedes» և «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 5 հոգի՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են. մի մասը՝ Աբովյանի բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները և Աբովյան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Խոշոր ավտովթար Ձորաղբյուր–Ջրվեժ ավտոճանապարհին. կա 5 վիրավոր