Վստահ եմ, որ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ որոշակի հարկադրանք է կիրառավում. Փաստաբան
Իրավունք
13:20 15/10/2025
Հայաստան

Վստահ եմ, որ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ որոշակի հարկադրանք է կիրառավում. Փաստաբան

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը մինչ այս պահն անհայտ է։ Փաստաբաններն ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, ոստիկանություն։

«Նրա տեղը հայտնաբերելու մեր բոլոր ջանքները մինչ այս պահն ապարդյուն են։ Այս պահին մենք ունենք դասական բռնի անհետացման օրինակ։ Սրբազանն այս պահին իրավական պաշտպանությունից դուրս է և անգամ իր պաշտպանների հետ հանդիպելու, խորհրդակցելու հնարավարությունից զրկված է»,-ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա խոսքով, ՔԿ-ից իրենց չեն հայտնել, թե որ քննիչն է կամ քննիչներն են փորձել նրան տեղափոխել ՔԿ։ Սրբազանի հեռախոսահամարն անհասանելի է։

«Այս պահին պետության ջանքներն ուղղված են այն բանին, որ թաքցնեն Սրբազանի գտնվելու վայրը։ Անհայտ է, թե ինչ գործողություններ են նրա հետ իրականացվում։ Բնականաբար,  բոլոր գործողություններն ապօրինի են։  Վստահ եմ, որ որոշակի հարկադրանք է կիրառավում նրա նկատմամբ  թեկուզ հոգեբանական»,-ասաց Ֆանյանը։

ՄԻՊ գրասենյակից Panorama.am-ին հայտնեցին, որ փաստաբանից ահազանգ ստացել են։ Թե ինչ գործողություններ են իրականացրել դրանից հետո, ՄԻՊ-ից ասացին՝ կհայտնեն քիչ ուշ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վստահ եմ, որ Մկրտիչ Սրբազանի նկատմամբ որոշակի հարկադրանք է կիրառավում. Փաստաբան