Ամուսինները եկել էին Հայաստան՝ ազգականի հարսանիքին մասնակցելու. Մանրամասներ՝ Զովաշենում կատարված uպանnւթյnւնից
Իրավունք
17:32 16/10/2025
Աշխարհ

Ամուսինները եկել էին Հայաստան՝ ազգականի հարսանիքին մասնակցելու. Մանրամասներ՝ Զովաշենում կատարված uպանnւթյnւնից

Օրեր առաջ Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին սպանված ամուսիններ Վ.Մ.- և Մ.Հ.-ն Ռոստովից էին։ SHOT-ը պարզել է, որ  44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը արձակուրդ էին վերցրել և եկել Հայաստան՝  իրենց ազգականի հարսանիքին։ Նրանց սպանել է այն մարդը, ով մինչ այդ Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ սպանել էր մեկ այլ ամուսնական զուգի՝ իր հարևաններին։

Ըստ քննության, Կոտայքի մարզի 61-ամյա Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: 

Սպանելուց հետ Թ.Հ.-ն վազել է դաշտով մեկ և Զովաշեն գյուղի մոտակայքում տեսել կայանված Audi մակնիշի մեքենա, որի մոտակայքում կանգնած են եղել ամուսինները։  Նա պահանջել է բանալիները, բայց Մարինան և ամուսինը հրաժարվել են տալ։ Այնուհետև նա իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց:

Նույն օրը Թ.Հ.-ն նշված հանցանքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ՆԳՆ ծառայողների կողմից ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին և տվել խոստովանական ցուցմունք: 

Կասկածյալը ձերբակալվել է սպանված Մարինա Հայրապետյանի և Վ. Մարտիրոսյանի մեքենայում։ Մոտակայքում հայտնաբերվել է որսորդական հրացան։

Մարինա Հայրապետյանի և Վ. Մարտիրոսյանի մարմինները, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են Դոնի Ռոստով։

Ռուսաստանի քաղաքացի Մարինա Հայրապետյանը 21 տարի Դոնի Ռոստովի Դավինչի կլինիկայում աշխատել է էնդոկրինոլոգ և ուլտրաձայնային հետազոտության մասնագետ։ 2022 թվականին նա Ռոստովի մարզի էնդոկրինոլոգների շարքում զբաղեցրել է երրորդ տեղը։

Զույգն ունի 15-ամյա դուստր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder