Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գործադիրը երկարացրեց էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծման արտոնությունը
«ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքով առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատման գործող արտոնությունը երկարացնել ևս մեկ տարով էլեկտարական շարժիչով ավտոբուսների, մարդատար մեքենաների, ավտոբուսների, մոտոցիկլերի համար»,-կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նա հայտնեց, որ արտոնությունը գործում է մինչև 2026 թվականի հունվարի մեկը և նախագծով առաջարկվում է այն երկարձգել մինչև 2026 դեվականի դեկտեմբերի 31-ը։
Պապոյանը հիշեցրեց, որ գործում է նաև մաքաստուքից ազատման արտոնություն՝ ԵԱՏՄ-ի քվոտայով 8000 էլեյտարական մեքենայի համար
Էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ 2023 թվականին նման մեքենաների ներմուծման ծավալը կազմելկ է 9635 միավոր, 2024 թ-ին ներմուծման ծավալը 11793 միավոր է եղել, որը 2019 թվականի համեմատ 17.6 անգամ շատ է։
Պապոյանը տեղեկացրեց, որ ընթացիկ տարում արդեն 14 հազար էլեկտրական շարժիչով ավտոմեքենա և 3 ավտոբուս է ներմուծվել։
Հայտնելով, որ մեքենաների ներմուծման հոսքը մեծացնում է խցանումների թիվը, որը շատ լուրջ է՝ Փաշինյանն էլ հավելեց. «Դուք ինձնից ավելի լավ գիտեք խցանումների մասին, բայ այն ին ես տեսա սարսափելու էր, այն խցանում չէ՝ քաոս է»։