Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
18 արդարների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը տեղափոխվել է հիվանդանոց
18 արդարների գործով մեղադրյալներից Տիգրան Գալստյանը չի ներկայացել դատական նիստին։ «Արմավիր» ՔԿՀ ուղեկցող գումարտակի կողմից այսօր դատարանին տեղեկացրել են, որ Տ. Գալստյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։
Պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, ախտորոշման մասին տեղեկություն ունի, մինչ նիստը կապվել է դատարանի աշխատակազմի հետ։
«Պաշտպանյալս ցանկություն ուներ գալ, բայց չի ապահովվել նրա պատշաճ ուղեկցումն ու ներկայությունը դատարանի դահլիճում»,-ասաց Մելիքյանը՝ ավելացնելով, որ այս պահին չի կարող ասել, թե Գալստյանը որքան ժամանակ կմնա հիվանդանոցում։