Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը չի կարողանում անվճար մամոգրաֆիայի ամբողջ ծավալն ապահովել. Անուշ Պողոսյան
Առողջություն
17:28 16/10/2025
Հայաստան

Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը չի կարողանում անվճար մամոգրաֆիայի ամբողջ ծավալն ապահովել. Անուշ Պողոսյան

Համաշխարհային մակարդակով ընդունված կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսի՝ հոկտեմբերի համատեքստում այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց.

«Այս տարի պետությունը սկսել է սքրինինգային ընդլայնված ծրագիր՝ պետպատվերով փակվում է սոցփաթեթի շահառուների, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական տարբեր խմբերի անձանց համար մամոգրաֆիկ հետազոտությունների գումարը: Մեր ուսուցիչները, բժիշկները, տարբեր պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են անվճար հետազոտվել: Մեր կարգախոսն է, «Մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»: Պետք է հիշեցնել, որ կրծքագեղձի քաղցկեղը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում բավականին մեծ հիվանդության և մահացության բեռ է, և նման արշավների միջոցով, գրագետ, ճիշտ, կանխարգելիչ միջամտությունների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել թե՛ մահացությունը, թե՛, իհարկե, շատ ավելի լավ կյանքի որակ ունենալը»։

Panorama.am-ը  «Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման ուղղությամբ պետությունը արդյունավետ է գործում և անվճար մամոգրաֆիայից օգտվելու իրավունքից արդյո՞ք զրկված չեն իգական սեռի քաղաքացիների մեծ մասը։

Ա. Պողոսյան-Առողջապահության նախարարությունը ներկայում պիլոտային ծրագրով մամոգրաֆի մեքենան ուղարկում է մարզեր սկրինինգ անցկացնելու համար, որից օգտվում են որոշակի տարիքի կանայք։ Այս դեպքում քաղաքացիների կարգավիճակը կապ չունի, խնդիրներ չունեցող սահմանված 45-68 տարեկանի բնակիչները գնում ստուգվում են։ Եթե սկրինինգով հայտնաբերվում է որևէ ախտահարում, նրանք անցնում են լրացուցիչ մամոգրաֆիա, այ այդտեղ արդեն, որտեղ իմ տեղեկություններով ներկայում գումար են վերցնում, արդեն դառնում է անվճար։ Այս դեպքում, պետք է գան ավելի զգայուն մամոգրաֆով անցնեն, որովհետև սկրինինգային մամոգրաֆը կարող է ախտորաշման բացեր տալ։

Panorama.am-Կառավարության նիստում նախարարի խոսքից կարելի էր եզրակացնել, որ իգական սեռի բնակչության մի զգալի մասը դուրս է մնում անվճար սկրինինգի հնարավորությունից։ Այն արդյո՞ք այդպես է։

Ա. Պողոսյան-Կառավարության նիստում թերի տեղեկատվություն տրվեց։ Իրականում Լոռու մարզում նախնական սկրինինգի պիլոտային ծրագիր է իրականացվել դեռ 2017 թվականից, հետագայում ընդգրկվածությունը ընդլայնեցին նաև մյուս մարզերում։

Անվճար մամոգրաֆիան ծրագրի շրջանակներում հասանելի է դառնում, բայց երբ մեքենան դուրս է գալիս տվյալ մարզից, արդեն այլևս մարդկանց համար անվճար չէ, կամ պետք է վճարեն, կամ ներգրավված լինեն իրեն հիշատակած այդ խմբերում, որպեսզի կարողանան անվճար անեն։

 Panorama.am-Կարողանո՞ւմ են կանայք օգտվել շրջիկ ծառայությունից, ո՞րն է այդտեղ խնդրահարույցը։

Ա. Պողոսյան-Խնդրահարույցն այն է, որ արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը ամբողջությամբ չի կարողանում այդ ծավալն ապահովի, շատ կանայք դուրս են մնում։ Իսկ ինչու չի կարողանում, որովհետև մարզային առողջապահությունն անտարբերության է մատնված և նրանք չեն կարողանում ապահովել հասանելիություն, որպեսզի կանայք կարողանան հասնեն մամոգրաֆիա անելուն և մարզերում մամոգարֆներ չկան։ մարզերում կենտորններ էլ չկան, ընդամենը մեկ կենտրոն են բացել, եթե չեմ սխալվում, Լոռում, այլ տեղերում հասանելիություն չկա։ Այսինքը մամոգրաֆի համար բնակիչները պետք է մարզերից հասնեն Երևան, որպեսզի կարողանա մամոգրաֆիա անեն։ Ուրիշ բան է, որ երբ այն ախտահարման ժամանակ է գնում և այլ բան է, երբ նա առողջ ժամանակ պետք է գնա Երևան հետազոտման, չեն գնում։ Այսինքը պետք է մամոգրաֆիան հասանելիություն ապահովեն։

 Շրջիկ մամոգրաֆիկ կենտրոնը շատ կարճ է կանգնում մարզերում, չեն իրազեկու, եթե իրազեկում էլ են, ապա հերթեր են կուտակվում, հաճախ շատերը մերժվում են ու լիարժեք անվճար սկրինինգի ծրագիր չի ապահովվում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտահիվանդանոցային բժշկական օգնությունը չի կարողանում անվճար մամոգրաֆիայի ամբողջ ծավալն ապահովել. Անուշ Պողոսյան