Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀՀ-ում դե-յուրե վերանում է «Ես ծանուցված չեմ» հասկացությունը. Փաշինյան
«Նախագծով շատ կարևոր հարց ենք լուծում ֆիզիկական և իրավաբանական անձանց ծանուցումների հարցը լուծելու տեսանկյունից»,-կառավարության նիստում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ զեկուցելով օրենսդրական փոփոխությունների փաթեթը։
Նա նշեց, որ օրենսդրական փաթեթով ներդնում են էլեկտրոնային ծանուցման ընդհանուր մեխանիզամ։
«Եթե այդ մեխանիզմով անձը ծանուցվի և այն բոլոր փուլերով անցնի, ապա անկախ ամեն ինչից, անձը համարվելու է ծանուցված»,-ասաց Գալյանը։
«Ֆիզիկական անձանաց դեպքում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման քարտի, կամ բջջային նույնականացման միջոցով։ Ծանուցումը տեղադրվելու է այդ հարթակում և եթե անձն այնտեղ մուտք գործի՝ կհամարվի ծանուցված»,-ասաց արդարադատության նախարարը։
Նրա խոսքով՝ անձը կարող է տրամադրել նաև էլեկտրոնային փոստի հասցե, հեռախոսահամար, որոնցով հավելյալ կտեղեկացվի, որ իր հարթակում ծանուցում է տեղադրվելու։
«Եթե անձը 3 օրվա ընթացքում չմտնի հարթակ, ապա ծանուցումը հիբրիդային՝ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին, որը ծրարավորվում է և հաշվառման համակարգով ուղարկվելու է նրա հասցեով, իսկ եթե 7 օրվա ընթացքում ֆիքսվում է, որ անձն այն չի ստացել ապա ծանուցումը տեղադրվում է Azdarar.am հարթակում և դրանից 7 օր հետո անձը համարվում է այլևս պատշաճ ծանուցված»,-ներկայացրեց Սրբուհի Գալյանը։
Նա նշեց, որ իրավաբանական անձինք էլ կծանուցվեն հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային հարթակի միջոցով։
«Այս նախագիծը նշանակում է, որ ՀՀ-ում դե-յուրե վերանում է «Ես ծանուցված չեմ» հասկացությունը»,- ասաց Փաշինյանը և , խոսելով դե-ֆակտո ծանուցված չլինելու մասին, ասաց, թե բոլոր քայլերի կիրառման դեպքում դրա հավանականությունը քիչ է։