Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան
Քաղաքական
13:32 16/10/2025
Հայաստան

Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան

«Ես չեմ ուզում բանավոր քննարկումների վրա հիմնվելով ձեր հարցին պատասխանել, որովհետև դրա համար կա երկու կողմից տարածված պաշտոնական հաղորդագրություն»,- ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից պարբերաբար «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում հնչեցնելու փաստի մասին հարցին։

Նա բացատրեց, որ Կոպենհագենում այդ պաշտոնական հաղորդագրության մեջ ասովում է, թե քննարկվել է կոմունիկացիաների հարցը և TRIPP նախագիծը ՀՀ տարածքում։

«Այսինքը, երկու կողմերն այդպիսով արձանագրել են, որ ՀՀ-ի տարածում կա TRIPP նախագիծ, այս հենքի վրա մենք տալիս ենք ձեր հարցի պատասխանը և լրացուցիչ հաստատում ենք ՀՀ-ի դիրքորոշումը, որ Հանրապետության տարածքում բացի «Խաղաղության խաչմերուկ» և «TRIPP-ուղի» նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»,-հայտարարեց Փաշինյանը։

Նա հայտարարեց, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել և այն իրականություն է։

Պատասխանելով Ադրբեջանի պահանջով սահմանադրությունը փոխելու ծրագրին՝ նա հայտարարեց. «Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք, ունենք սահմանադրության փոփոխման ներքին օրակարգ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սահմանադրության թեման մենք մեր արտաքին քաղաքական օրակագի ոչ մի ուղղությամբ չունենք. Փաշինյան