Մահացել է «Մերկ ատրճանակ» ֆիլմի դերասան Էդ Ուիլյամսը
Համացանց
17:03 17/10/2025
Աշխարհ

Մահացել է «Մերկ ատրճանակ» ֆիլմի դերասան Էդ Ուիլյամսը

Ամերիկացի դերասան Էդ Ուիլյամսը, որը նկարահանվել է Լեսլի Նիլսենի մասնակցությամբ բոլոր «Մերկ ատրճանակ» ֆիլմերում, մահացել է 98 տարեկան հասակում։ Այդ մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։

«Ուիլյամսը մահացել է հոկտեմբերի 2-ին Լոս Անջելեսում»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, հրատարակությանը պատմել է նրա թոռնուհին՝ Ստեֆանի Ուիլյամսը։

Ուիլյամսը ծնվել է 1926 թվականին Կալիֆոռնիայում։ Դերասանական կարիերայի ընթացքում նա հիմնականում խաղացել է քարոզիչների, քահանաների և հոգևորականների դերեր։

Նա հայտնի է դարձել «Մերկ ատրճանակ» ֆիլմաշարում ոստիկան գիտնականի դերով։ Ուիլյամսը նաև մարմնավորել է քահանայի «Հարսնացուի հայրը» կատակերգությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder