Արամ Ա-ն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները. Կիլիկիո կաթողիկոսություն
Հասարակություն
11:16 17/10/2025
Հայաստան

Արամ Ա-ն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները. Կիլիկիո կաթողիկոսություն

«Ամիսներ առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրապարակավ դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունները և միջնորդների միջոցով կոչ արել դադարեցնել այդ անընդունելի երևույթները։ Այժմ Արամ Առաջինը հովվապետական ​​այցելության մեջ է և  տեղեկանալով  հոգևորականների ձերբակալություններից, կրկին դատապարտում է այդ անընդունելի երևույթը»,- այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ:

«Արքեպիսկոպոս Շահան Սարգիսյանը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում մշակութային առաքելությամբ, Նորին Սրբությունը ապահովել է, որ իր մտահոգություններն  ու դատապարտումը փոխանցի պետական ​​և քաղաքական ղեկավարներին, այդ թվում՝ վարչապետին։

Վեհափառ Հայրապետի մոտեցումն այն է, որ պետք է եկեղեցի-պետություն ներկայիս անառողջ  հարաբերությունները դադարեցնեն և մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերի պահանջն է, որ մեր երկու կարևոր  սյուների՝ պետությունն ու եկեղեցու հարաբերությունները լինեն սերտ ու ամուր»,- նշված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։   

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արամ Ա-ն դատապարտում է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները. Կիլիկիո կաթողիկոսություն