Ի՞նչ է տեղի ունեցել Մանկավարժական համալսարանում
Իրավունք
16:16 17/10/2025
Հայաստան

Ի՞նչ է տեղի ունեցել Մանկավարժական համալսարանում

Քիչ առաջ ձերբակալվել են Խ. Աբովյանի անվան  Մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը և բուհի այլ աշխատակիցներ։ Նման տեղեկատվութուն են տարածում մի քանի ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով իրենց ունեցած տեղեկությունները։ Ըստ այդ լուրերի, ձերբակալությունը կապված է կաշառք վերցնելու հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեից չեն պատասխանում հեռախոսազանգերին։

Համալսարանի մամուլի խոսնակ Դիաննա Մարկոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղի են ունեցել մի քանի խուզարկություններ, սակայն այս պահի դրությամբ որևէ տեղեկություն իրենք չունեն, թե ինչ գործի շրջանակում, ովքեր ինչ կարգավիճակ ունեն։

«Մենք էլ սպասում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տեղեկատվությանը»,-ասաց Դ. Մարկոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ի՞նչ է տեղի ունեցել Մանկավարժական համալսարանում