Ֆիդանը գնահատել է Թրամփի՝ Պուտինի և Զելենսկու հետ հանդիպելու ծրագրերը
Քաղաքական
19:03 17/10/2025
Աշխարհ

Ֆիդանը գնահատել է Թրամփի՝ Պուտինի և Զելենսկու հետ հանդիպելու ծրագրերը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ խոսելու ծրագրերը ցույց են տալիս երկու կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու ցանկությունը։

«Վոլոդիմիր Զելենսկու հետ այսօր ԱՄՆ-ում կայացած հանդիպումը և Պուտինի հետ հանդիպման ծրագրերը ցույց են տալիս երկու կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու ցանկությունը», - ասել է Ֆիդանը՝ ուրբաթ օրը Անկարայում իր գերմանացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder