Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վեդի համայնքի Գինեվետ գյուղում հոկտեմբերի 13-ին տեղի ունեցան նախնական հանրային լսումներ՝ «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կարմիր սարի կրաքարային մերգելների օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների վերաբերյալ: Ծրագիրը նախատեսում է նաև ցեմենտի գործարանի կառուցում։ Սա հանրային քննարկումների առաջին փուլն է: Ըստ նախագծի հեղինակների՝ նախատեսվում է 25 մլն դրամի ներդրում, որն անհրաժեշտության դեպքում կարող է հասցվել մինչև 35 մլն-ի։
Մինչ այդ, բնապահպան ակտիվիստները կոչ էին արել հարակից գյուղերի բնակիչներին գալ և կանխել այն ռիսկերը, որոնցով բաց հանքարդյունաբերությունը սպառնում է գյուղատնտեսությանը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական և համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Արփինե Խաչատրյանը պատմեց, որ փաստական հիմքեր են բերվել, որպեսզի խոչընդոտեն, թույլ չտան հանքի շահագործումը։ Նախ, «Օրդ Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացրել էր ԳԱԱ Թախթաջյանի անվան ինստիտուտի եզրակացությունը, ըստ որի՝ հանքի շահագործման տարածքում կարմիրգրքային բույս չկա։
Այնինչ, Արփինեն գյուղի երիտասարդների հետ գնացել, նկարել է, անգամ՝ նշել դրանց կոորդինատները։ «Մենք ունեինք Բնության համաշխարհային հիմնադրամից (WWF) եզրակացություն, որ 14 տեսակի բույս կա Կարմիր գրքում գրանցված, և 16 տեսակի կենդանի կա։ ՀՀ սահմանադրությամբ՝ արգելված է նման տարածքում հանքարդյունաբերություն իրականացնել»,- ասում է Արփինեն։ Արգելված է հանքարդյունահանումը, սակայն արգելված չէ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով գործերն առաջ տանելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։