Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Օդ են կրակել և հայտնվել ձերբակալվածների պահման վայրում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հոկտեմբերի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Տեղեկություններ տարածվեցին, որ մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները։ Կրակել են ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի տան մոտ, և ձերբակալվածների մեջ էր նաև նրա որդին:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` խուլիգանության հատկանիշներով, 10 անձ ձերբակալվել է։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը, սակայն, պատմում է, որ տեղի ունեցածը ո՛չ վիճաբանություն է, ո՛չ էլ ծեծկռտուք, պարզապես կերուխումից հետո նախկին պատգամավորի որդին և նրա ընկերներն այնքան են խմած եղել, որ որոշել են զվարճանալ կրակելով։ Խմիչքի ազդեցության տակ օդ են կրակել և հայտնվել ձերբակալվածների պահման վայրում։ Ձերբակալության ժամկետը կլրանա այսօր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։