Սա վանդալիզմ է։ Դուրս է գալիս, որ այս երկրում օրինականություն չկա.Քանդված սրճարանի տնօրեն
Իրավունք
15:28 17/10/2025
Հայաստան

Սա վանդալիզմ է։ Դուրս է գալիս, որ այս երկրում օրինականություն չկա.Քանդված սրճարանի տնօրեն

«Բայց կարելի էր զգուշացնել չէ՞, սա վանդալիզմ է։ Դուրս է գալիս որ այս երկրում օրինականություն չկա, ինչ որոշում են, իրենք այդպես էլ անում են»,-ասաց  Սարյանի պուրակում գտնվող՝ արդեն քանդված բացօթյա «Կոլորիտ» սրճարանի տնօրեն Նարինե Վարդանյանը։

Նա հայտնեց, որ 2021 թվականից սրճարանը չէր աշխատում, դատական գործընթացի մեջ էր, քանի որ քաղաքապետարանը պնդում է, թե  կանաչ տարածքի վրա է կառուցված, բայց երբեք դատարան դրա մասին հիմքեր չի ներկայացրել։

Տնօրենը նաև հայտնեց, որ այս ընթացքում բոլոր հարկերը մուծում են։

«Մենք պարտաճանաչ հողի վարձավճարը մուծել ենք և իրենք 2023 թվականից հետհաշվարկ է արել, այն դեպում, երբ 0-ական տեղեկանքներ ունենք, բայց մեր վրա 12 մլն դրամի վերահաշվարկ է ներկայացնում, որ մենք այդքան հողի վարձի պարտք ունենք։ Մենք 2023-24 թվականին 0-ական ակտ ունենք, այդ որտեղ է գրված, որ դու 0-ական ակտով հետհաշվարկ ես անում, բա որտեղ է օրինականությունը»,-հայտարարեց Նարինե Վարդանյանը՝ հավելելով, որ սրճարանը գործել է 1996 թվականից։

 Վարդանյանը նաև հայտնեց, որ դիմելու է դատախազությունը, վարչապետին, դատարանին։

«Հասկացանք, բայց է՞ս կարգի ոչ մի օրենք չի գործում։ Բա ուրիշ ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչները տեղեկացնում են, որ պետք է քանդեն։ Դու երեկ որոշում ես կայացրել, հիմա եկել քանդում ես, այն դեպքում երբ մի տերևի համար նամակ են ուղարկում թե պետք է տուգանեն տարածքը կեղտոտ լինելու համար։ Քաղաքապետը ոնց ուզում է այդ ձևով էլ իր գործունեությունը իրականացնում է։Գողական աշխատակիցներ է ուղարկում է։ Քաղաքապետարանի աշխատակիցները սաղ գողական են»,- ասաց վարդանյանը։

 Նա նաև տեղեկացրեց, որ նախորդ օրվա որոշման մեջ կետ է մտցրել, որ ապամոնտաժման աշխատանքների ամբողջ ծախսը սեփականատերը պետք է անի։

 «Դա էլ իր լկտիության ամենաբարձր աստիճանը, իր տված վնասը մեզ չէր բավականացնում, մենք էլ պետք է փոխհատուցենք, որ իր մանկլավիկներին բերել այստեղ է լցրել»,- ասաց «Կոլորիտ» ՍՊԸ-ի տնօրենը՝ հավելելով, թե քաղաքապետարանից դատական նիստերի չեն ներկայացել, ուր մանց զգուշացնեին, որ սրճարանը քանդում են։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder