Թրամփի հետ զրույցից հետո Պուտինը հավաքել է Անվտանգության խորհրդի անդամներին
Քաղաքական
13:28 17/10/2025
Աշխարհ

Թրամփի հետ զրույցից հետո Պուտինը հավաքել է Անվտանգության խորհրդի անդամներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցից հետո Կրեմլում Ռուսաստանի անվտանգության խորհրդի անդամների հետ կիսվել է երկխոսության բովանդակությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հավաքել է Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամներին և մանրամասն ներկայացրել նրանց կարծիքների փոխանակման բովանդակությունը», - Վեստի.ռու-ի հաղոդմամբ, լրագրողներին ասել է Ուշակովը։

Հոկտեմբերի 16-ին Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ։ Սպիտակ տան մամուլի քարտուղարի խոսքով,  ամերիկացի առաջնորդը երկխոսությունը բնութագրել է որպես արդյունավետ։ Թրամփը նշել է, որ երկու կողմերը համաձայնել են շուտով անձնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում։ Քննարկումներ են ընթանում նաև Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև բարձր մակարդակի հանդիպման վերաբերյալ։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Զրույցի ընթացքում Պուտինը շնորհավորել է Թրամփին Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում երեխաներին պաշտպանելու գործում ցուցաբերած օգնության համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թրամփի հետ զրույցից հետո Պուտինը հավաքել է Անվտանգության խորհրդի անդամներին