Հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կբարձրանա. Գ. Սուրենյան
Հասարակություն
10:10 17/10/2025
Հայաստան

Հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կբարձրանա. Գ. Սուրենյան

Առաջիկա օրերին Հայաստանում ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում, հորիզոնում ցուրտ օդային հոսանքներ չեն երևում։ Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ Կենտրոնի կանախատեսումների համաձայն, ավելին, հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

​​​​​​Մարզերում հոկտեմբերի 17-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հոկտեմբերի 20-ից ջերմաստիճանը կբարձրանա. Գ. Սուրենյան