Մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով․ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար
Քաղաքական
19:44 17/10/2025
Հայաստան

Մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով․ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը գրում է․

«Հաշվի առնելով, որ հոկտեմբերի 15-ին դատարանի որոշումից հետո, այլևս խոչընդոտներ ու խանգարող հանգամանքներ չկան ավագանու հերթական նիստ գումարելու, որի ժամանակ օրենքի պահանջով պետք է օրակարգի առաջին հարցով ընտրել քաղաքապետ, (եթե չբողոքարկվի), այդ դեպքում կա 2 ելք. 1. ընտրել քաղաքապետ ավագանու գործող կազմից 2. տապալել ավագանու նիստը, դրանով նախաձեռնել ավագանու լուծարում, ապա նոր ընտրությունների նշանակում։

Մենք դեռևս չորս տարի առաջ ասել ենք, որ վանաձորցու քվեն պետք է հարգվի ու այսօր էլ մնում ենք նույն դիրքորոշմանը։ Եթե Մամիկոն Ասլանյանը, սպասվելիք նիստի ժամանակ կառաջադրվի որպես քաղաքապետի թեկնածու և Ասլանյան դաշինքի ու Հայրենիք խմբակցության ձայները կբավարարեն ընտրել քաղաքապետ, այդ դեպքում մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով, եթե ոչ, ապա չենք մասնակցի սպասվելիք նիստին` դրանով կնպաստենք ավագանու լուծարմանը և նոր ընտրությունների նշանակմանը։

Հ.Գ. Կարծում եմ այս հարցի շուրջ պետք է հրապարակային իրենց դիրքորոշումը հայտնեն նաև Քաղաքացիական պայմանագիր, Ասլանյան դաշինք, Ապրելու երկիր և ՀԱՍԿ խմբակցությունները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մենք կգնանք Մամիկոն Ասլանայնին ընտրելու ճանապարհով․ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար