ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության մասին հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Իրավունք
20:47 17/10/2025
Հայաստան

ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության մասին հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

  Panorama.am-ին  ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին․

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ իշխանական ԶԼՄ-ները տարածում են Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Գլխավոր դատախազությունից Panorama.am-ին հայտնեցին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա։ 

Քննչականին Panorama.am-ը ճշտող հարցով էր դիմել՝  այդ ձայնագրության հետ կապված՝ հարուցվե՞լ է վարույթ, ինչ հիմքո՞վ, ի՞նչ հոդվածով, ինչին էլ պատասխանել էին։

Հիշեցնենք, որ Մայր աթոռը 2023-ի դեկտեմբերի 4-ին հայտնել էր. «Հայրապետական տնօրինությամբ և իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Հոգեշնորհ Տ. Աղան աբեղա Երնջակյանը։ Կարգալույծ հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Երնջակյան ավազանի անունով»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության մասին հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ