Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իշխանության քայլերը վախվորած, իրենց հոգավարքն ապրող բռապետիկների վերջին շունչն է. Հովհաննիսյան
«Այո, Սամվել կարապետյանը քաղբանտարկյալ է»,- Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ քաղաքական դրդապատճառներով, փոքրիկ բռնապետների վախվորած դավաճանած, երդումը դրժած, երկիրը հանձնած մարդու ու մարդկանց ճղճիմության արգասիք է սա։
«Սա բերելու է իրենց անկումը ու Հայաստանի վերածնունդը»,- ասաց Ր. Հովհաննիսյանը։
Ըստ նրա, իշխանության քայլերը վախվորած, իրենց հոգավարքն ապրող բռապետիկների վերջին շունչն է։