«Ժողովուրդ». Բժիշկ Ծաղիկ Վարդանյանին նշանակել են «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի կառավարի՞չ
Օրվա մամուլ
08:52 18/10/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Բժիշկ Ծաղիկ Վարդանյանին նշանակել են «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի կառավարի՞չ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր, բժիշկ Ծաղիկ Վարդանյանին նշանակել են «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնի կառավարիչ։

«Մենք ֆիրմայով վերցրել ենք կառավարումը։ Մշտադիտարկում ենք անում հիմա, որից հետո պարզ կլինի՝ կնքո՞ւմ ենք պայմանագիր, թե՞ ոչ։ Այս պահին մոնիթորինգ եմ անում, իսկ կառավարումը այս մոնիթորինգի ֆունկցիաներից մեկն է։ Ինձ ոչ մի նոր պաշտոնի չեն նշանակել, ոչ էլ խոստացել են։ Ես, այո՛, «Բեսթ լայֆ»-ում եմ լինում, մենք համագործակցում ենք, բայց ես իրենց աշխատողը չեմ։ Պոլիկլինիկայում տնօրենը մեկն է՝ Ավագյան Կարապետը։ Ես պաշտոն չեմ ուզում, ինձ պետք չի պաշտոն։ Ես իմ ֆիրման ունեմ, որի տնօրենն էլ ես եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթին ասաց Ծաղիկ Վարդանյանը։

Նկատենք, որ Ծաղիկ Վարդանյանը մինչև վերջերս դաժանորեն քննադատում էր առողջապահական համակարգի ղեկավարությանը, իսկ վերջերս կառուցողականության կոչեր է անում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder