«Հրապարակ». Դատական համակարգում Մասիս Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի
Օրվա մամուլ
08:26 18/10/2025
Հայաստան

«Հրապարակ». Դատական համակարգում Մասիս Մելքոնյանը սպիտակ ագռավի կարգավիճակ ունի

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին ժամանակներում շատ քննարկվեց հանրային դաշտում: Շատերն ապշած էին՝ ինչպե՞ս կարող է դատավորը կարմիր գծեր, սրբություններ չունենալ, օրենքն այդքան ցուցադրաբար տրորել։

Մի առիթով գրել ենք, որ Մելքոնյանի բարոյական նկարագիրը ևս քննարկման առարկա է դարձել նրա շրջապատում` ոմանք դատապարտում են նրա կապը մի բավականին երիտասարդ կնոջ հետ։

Պարզվում է, որ համակարգում Մելքոնյանը սպիիտակ ագռավի կարգավիճակ ունի` նրանից երես են թեքել երբեմնի ընկերները, չեն շփվում հետը։

Բոլորին կալանք տալու նրա որոշումները դատավորները մերժում են, անգամ վաղեմի ընկերներն են խուսափում շփվել նրա հետ:

Հիշեցնենք, որ նա Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, դատավոր դառնալուց հետո ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել բազմաթիվ անմեղ մարդկանց նկատմամբ, այլև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է դատել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder