«Մեր ձևով» շարժման անդամները երթով շարժվում են դեպի ԱԱԾ
Քաղաքական
18:44 18/10/2025
Հայաստան

«Մեր ձևով» շարժման անդամները երթով շարժվում են դեպի ԱԱԾ

Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքի ավարտից հետո սկսվեց երթ դեպի ԱԱԾ՝ «Երևան-Կենտրոն» քրեկատարողական հիմնարկ, որտեղ պահվում են գործարար Սամվել Կարապետյանը, Միքայել և Բագրատ Սրբազանները։ 

Երթը գլխավորում են Սամվել Կարապետյանի կինն ու զավակները։

Երթը շարժվելու է Մաշտոցի պողոտա-միրյան փողոց-Հանրապետության հրապարակա-Նալբանդյան փողոց ուղղությամբ։ 

Երթի մասնակիցները վանկարկում են՝ «ա-զա-տու-թյուն», ա-զա-տու-թյուն»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder