103 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Յանգ Չժեննինգը
Աշխարհում
14:30 18/10/2025
Աշխարհ

103 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Յանգ Չժեննինգը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է չին, ամերիկացի ֆիզիկոս և Նոբելյան մրցանակի դափնեկիր Յանգ Չժեննինգը։ Նա 103 տարեկան էր։ Չինական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Յանգ Չժեննինգը Ցինհուա համալսարանի պրոֆեսոր էր և Չինաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ Նա հայտնի էր վիճակագրական մեխանիկայի և քվանտային դաշտի տեսության ոլորտում իր հետազոտություններով։

1957 թվականին նա և Լի Չժենդաոն կիսեցին ֆիզիկայի Նոբելյան մրցանակը՝ թույլ փոխազդեցություններում տարածական պարիտետի չպահպանման տեսության համար։ Այս հայտնագործությունը մեծ առաջընթաց էր մասնիկների ֆիզիկայում։ Ավելին, չինացի հետազոտողի աշխատանքը ոչ Աբելյան տրամաչափի տեսությունների վերաբերյալ խորը ազդեցություն ունեցավ ֆիզիկայի զարգացման վրա։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
103 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Յանգ Չժեննինգը