Միասնաբար ասենք՝ այո, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ. Վարդևանյան
Քաղաքական
19:03 18/10/2025
Հայաստան

Միասնաբար ասենք՝ այո, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ. Վարդևանյան

«Հայաստանում այլևս դժվար է զարմացնել որևէ մեկին, կալանավորում են խոսքերի, մտքերի, նույնիսկ Մայր Աթոռը պաշտպանող մեկ նախադասության համար»,- Ազատության հրապարակում  «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին հայտարարեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նա ընդգծեց, որ բոլորս ժողովրդավարության ճգնաժամի ականատեսն ենք։

«Երբ ապօրինաբար կալանավորում են ակցիայի մասնակցից մինչև պատգամավորներ, քահանայից մինչև սրբազաններ, գործարարից մինչև ազգային բարերար, մենք անպայման ունենալու ենք պառակտում, թուլացում, վախ և անարդարություն։

Մենք պետք է փոխենք այս միջավայրը և միասնաբար ասենք՝ այո, ես իմ եղբոր պահապանն եմ, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ»,- ասաց Վարդևանյանը։  

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Միասնաբար ասենք՝ այո, ես իմ սրբազանների պահապանն եմ, ես իմ ազգային բարերարի պահապանն եմ, ես իմ Մայր Աթոռի պահապանն եմ. Վարդևանյան