Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ո՞ւմ բաժին հասան Վաղարշապատի մեծ վահանակի երկու կողմերը. ԿԸՀ-ում վիճակահանությունների օր է
Վաղարշապատ համայնքում, որտեղ նոյեմբերի 16-ին կայանալու են ավագանու ընտրություններ, ընդամենը մեկ արտաքին գովազդային վահանակ կա, որը գերազանցում է 5 քմ-ն։
Վահանակի երկու կողմերին քարոզչական պաստառ փակցնելու համար հանձնաժողով է դիմել ընտրություններին մասնակացելու համար գրանցված 8 քաղաքական ուժերից 7-ը։ «Ժառանգություն» կուսակցությունը նման հայտ չէր ներկաացրել։
ԿԸՀ ընթացող արտահերթ նիստում որոշեցին, որ պետք է ուժերի լիազոր ներկայացուցիրները վիճակահանությամբ որոշեն, թե ում բաժին կհասնեն վահանակի կողմերը։ Արդյունքում վահանակի գովազդի հնարավորություն ու իրավունք ստացան «Հաղթանակ» ու «Մայր Հայաստան» կուսակցությունները։
Եռօրյա ժամկետում կուսակցությունները պետք է դիմեն ընկերությանը՝ պայմանագիր կնքելու համար։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, եթե պայմանագիր չկնքվի, ապա վահանակը մնալու է թափուր։

