Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՀԱՄԱՍ-ը հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները Գազայում հրադադարի խախտման վերաբերյալ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ մերժում և հերքում է ԱՄՆ-ի մեղադրանքները Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրը խախտելու վերաբերյալ։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Գազայի խաղաղության համաձայնագրի երաշխավոր երկրներին տեղեկացրել է Համասի կողմից հրադադարի «անխուսափելի» խախտման մասին։
«ՀԱՄԱՍԸ մերժում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ նշված այս մեղադրանքները և կտրականապես հերքում է «անխուսափելի հարձակման» կամ «հրադադարի խախտման» մասին մեղադրանքները»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է շարժման հայտարարության մեջ։