Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էդուարդ Հայրումյանը որոշել է հերթով ցույց տալ Երևանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղասարքերը
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը հեյսբուքում տեսանյութ է հրապարակել բակային խաղահրապարակից և գրել.
«Մի քանի օր առաջ Բյուրեղավան քաղաքում խաղասարքն ընկել է 6 տարեկան բալիկի գլխին, ով մի քանի օր հետով հիվանդանոցում մահացել է:
Ես որոշել եմ հերթով ցույց տալ Երևանի վտանգավոր ու ջարդուխուրդ եղած խաղասարքերը և գրավել պատկան մարմինների ուշադրությունն այս կարևոր խնդրին։
Սա Երևանի Էրեբունի վարչական շրջանի Խորենացի 231/19 բակի խաղահրապարակն է։
Եթե Ձեր բակում ևս կան ջարդված կամ վտանգավոր խաղահրապարակներ, ապա լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք տեղադրել այս խմբում՝ կամ ուղարկել ինձ։