Լուվրից այսօր գողացել են Նապոլեոնի զարդերը
Համացանց
20:36 19/10/2025
Աշխարհ

Լուվրից այսօր գողացել են Նապոլեոնի զարդերը

Հոկտեմբերի 19-ի առավոտյան Փարիզի հայտնի թանգարանում կողոպուտ է տեղի ունեցել, հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։ Նա հաստատել է, որ ոչ ոք չի տուժել։ Այցելուները շտապ տարհանվել են Լուվրից. թանգարանը փակ կլինի ամբողջ օրը՝ «արտակարգ պատճառներով»։ Լուրը հայտնում է «Դոյչե վելեն»։

Ըստ ֆրանսիական Le Parisien թերթի, երեք հանցագործներ Նապոլեոնի և նրա կնոջ հավաքածուից գողացել են ինը ցուցանմուշ, սակայն ամենամեծ ադամանդը՝ «Ռեգենտ» ադամանդը, գողացված իրերի մեջ չի եղել։

«Անգին» զարդերը գողացվել են «յոթ րոպեում», -թերթը մեջբերել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի խոսքերը։ Le Parisien-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գողացված զարդերից մեկը կոտրված է գտնվել թանգարանի մոտակայքում. ենթադրվում է, որ այն Նապոլեոն III-ի կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թագն է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հանցագործները շենք են մտել կողային հատվածով, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ, բեռնատար վերելակով բարձրացել են «Ապոլլոնի» թև, ապա, ամենայն հավանականությամբ, փախել են սքութերներով, գրում է հրատարակությունը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder