Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից 4 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց
Առողջություն
10:54 19/10/2025
Հայաստան

Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից 4 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 16-ին, ժամը 00։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երեխաներ։

«Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը։

Արդեն տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և հիվանդանոց տեղափոխվածներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Մ․-ն, 14-ամյա Ա․ Մ․-ն, 15-ամյա Ա․ Մ․-ն և 15-ամյա Տ․ Ջ․-ն։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ վերջիններս հոկտեմբերի 15-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, թունավորվել են մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 32-ամյա Նարեկ Մ․-ի տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից։

Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder