Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
Հասարակություն
08:44 19/10/2025
Հայաստան

Հայաստանում կա փակ ավտոճանապարհ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder