Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք համակերպվողներից չենք, մենք միտված են մեր երկիրը հզորացնելուն, հավատում ենք մեր երկրի ապագային. Խաչիկ Մանուկյան
«Իմ հետևորդները տեղյակ էին հայտարարությանս մասին, որ կմիանամ այն ուժին, որը նոր ուժ է, կարող ուժ է և իր ամբողջ ծրագրերով, կարողություններով միտված է մեր երկիրը հզորացնելուն, մեր ժողվորդին բարեկեցիկ կյանքով ապահովելուն, ինչը ես տեսա «Հայրենիք» կուսակցությունում»,-հայտարարեց 44-օրյա պատերազմում մարտիրոսված Վաչագան Մանուկյանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանը՝ հիմնավորելով «Հայրենիք» կուսակցության ցուցակով Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իր որոշումը։
Մանուկյանը հայտնեց, որ իր համար ոգևորիչ էր, որ «Հայրենիք» կուսակցության մեջ կան անդամներ, ովքեր զենք են վերցրել հայրենիքը պաշտպանելու համար։
«Սա շատ կարևոր է, որովհետև այն հոխորտանքը, որը տարբեր կողմերից լսում եմ, թե բա «պաշտպանենք հայրենիքը», բայց երբ գործը հասնում է դրան, շատերը ստվերվում են, չկան, տարբեր մարդկանց շրջազգեստների տակ են թաքնվում, իսկ «Հայրենիք» կուսակցությունում ծանոթացա մարդկանց, որոնք հետաքրքիր դրվագներ պատմեցին այն հատվածների մասին, որտեղ իմ որդին՝ Վաչագանն է կռվել իր ջոկատով»,-ասաց Մանուկյանը և հավելեց, որ նրանց համարում է հայրենիքին նվիրված մարտիկներ, խիզախ մարտիկներ և նրանց հետ հաղթական ճանապարհն անցնելը հեշտ է։
««Հայրենիքը» Վաղարշապատում առաջին դիրքերում է և ինչպես տարբեր համայնքներում ընդդիմությունը հաղթեց, այնպես էլ Վաղարշապատում ընդդիմությունն է հաղթելու։ Այն ընդդիմությունը որը կառուցողական մոտեցում է ցուցաբերում, որը գալիս է ազգ ու երկիր հզորացնելու»,-հայտարարեց Մանուկյանը։
Նա հայտնեց, որ «Հայրենիքի» թիմը պատրաստ է բարեփոխումների ծրագիրը կայնքի կոչել դրանք իրատեսական են, և այնպես են աշխատել թիմով, որ որևէ խնդիր Վաղարշապատում առանց լուծման չմնա։
«Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն թվարկեց Վաղարշապատի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական խնդիրները և դրանց լուծման ուղիներ նախանշեց՝ վստահեցնելով, որ իրական աշխատանք է տարվելու այդ ուղղություններով։
«Մենք համակերպվողներից չենք, մենք միտված են մեր երկիրը հզորացնելուն, հավատում ենք մեր երկրի ապագային և այնպես չէ, որ եկել ենք ավարտենք այս երկրի կենսագրությունը և այդ գումարները շալակած հեռանանք, ինչպես ՔՊ-ական շատ պատգամավորներ կան, ովքեր մտածում են օր առաջ հայրենիքից հեռանալ»,-ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը։
Արցախցի երեխաների աչքերում այդ փայլը, լուսը տեսնելով՝ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է
Մանուկյանը հայտարարեց, որ առաջնային խնդիրներից է համարում արցախցիների հարցը։
«Իրենք գալիս են, մենք հանդիպում ենք և առաջինը նրանց կեցության վայրը ստեղծելու խնդիրն է։ Ես պետք է կարաղանամ ապահովել նրանց ինտեգրումը իմ քաղաքի հետ՝ նրանց, ովքեր ապրում են Էջմիածնում, որպեսզի լինեն լիարժեք էջմիածինցիներ, Խոյ համայնքի բնակիչներ։ Այսինքը մեր խոշարացված էջմիածին համայնքը նրանց պետք է ցույց տա իր սերն ու ջերմությունը։
Ես պետք է մի դրվագ պատմեմ։ Իմ տան անմիջապես հարևանությամբ արցախցիներ են ապրում և ես իմ տղայի հետ որոշեցի նրանց Ամանորը զարդարեմ։ Մենք պատրաստել էինք ամանորյա նվերների տոպրակները և երբ մենք ներխուժեցինք նրանց տուն և դրանք երեխաներին նվիրեցինք, ես տեսա, որ նրանց աչքերը դեռ չէին փայլում։ Այնտեղ 4 երեխաներ էին ապրում։ Երբ ես հարցրեցի՝ ձեզ ինչ է հարկավոր, արդեն համարձակություն ունենալով ասացին՝ տոնածառ, և ես Վաչագանի տոնածառը նվիրեցի իրենց։ Իրենց աչքերում այդ փայլը, լուսը տեսնելով՝ հասկացա, որ իմ տղայի հոգին հիմա ցնծության մեջ է»։
Իմ քաղաքական պայքարն ուղղված է ՔՊ-ի դեմ... Երբ ես տեսա, թե ինչպես են ՔՊ-ականները ծիծաղելով Եռաբլուր բարձրանում
Անդրադառնալով ընտրություններին՝ Մանուկյանն ասաց.
«Գիտեմ, որ այս ընտրությունները հերթական փորձություն է, բայց ինձ համար չէ այդ փորձությունը։ Ես այս ընտրությունները հաղթել եմ։ Հաղթել եմ երեկ, երեկ չէ առաջին օրը, այսօր, վաղն էլ եմ հաղթելու։ Ես շատ եմ ուզում, որ այդ հաղթանակի կողքը կանգնեն հայերը, իմ քաղաքի բնակիչները, իմ եզդի բարեկամները, որոնց հետ պարբերաբար հանդիպումներ ունեցել եմ, բարեկամություն էլ ունեմ։ Ես ուզում եմ, որ իմ հարազատ համայնքում համերաշխությունը տիրի»։
Նա ասաց, որ համագործակցելու է միայն ժողովրդի հետ, ինչի հետ համակարծիք է «Հայրենիք» կուսակցության թիմը։
«Իմ քաղաքական պայքարն ուղղված է ՔՊ-ի դեմ... Երբ ես տեսա, թե ինչպես են ՔՊ-ականները ծիծաղելով Եռաբլուր բարձրանում, թե ինչպես են այդ ՔՊ-ականների հրահանգով զոհվածների ծնողներին քարշ տալիս Եռաբլուրից, ես հասկացա, որ իմ թշնամին իմ երկրի սրտում է և քանի դեռ մենք իրեն չենք հեռացրել, մեր երկրի սիրտը ճիշտ չի բաբեխաելու»,-ասաց Վաղարշապատի համայնքապետի «Հայրենիք» կուսակցության թեկնածուն։