Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը, որքան հնարավոր է, դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունը. Տիգան Աբրահամյան
Քաղաքական
09:19 20/10/2025
Հայաստան

Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը, որքան հնարավոր է, դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունը. Տիգան Աբրահամյան

Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մանրամասնում է.

«Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:

Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:

ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բաքվում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը, որքան հնարավոր է, դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունը. Տիգան Աբրահամյան