Վեհափառը հորդորել է քահանա հայրերին՝ հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին
Հասարակություն
16:45 20/10/2025
Հայաստան

Վեհափառը հորդորել է քահանա հայրերին՝ հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է  ունեցել Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ 

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder