Տիգրան Աբրահամյան. Եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում
Իրավունք
21:23 20/10/2025
Հայաստան

Տիգրան Աբրահամյան. Եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում

«Դաշտում տեղեկատվություն է շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանի գործով գաղտնալսումն իրականացվել է ԱԹՍ-ի միջոցով՝ հագեցված հատուկ գաղտնալսման համակարգով. ենթադրաբար արտահոսքն իրավապահ համակարգից է եղել, որով փորձել են ցույց տալ իրենց «պրոֆեսիոնալիզմը» և «հիմնավորել» ձայնագրության ճշգրտությունը»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա նշում է, նախ այս համակարգի նկատմամբ որևէ վստահություն չկա` հաշվի առնելով կեղծիքների այն մեծ մասշտաբները, որոնք արտահայտվել են գործող ռեժիմի կողմից:

«Երկրորդ, եթե նման համակարգեր ունեիք, ապա ինչո՞ւ դա չէիք կիրառում Փարաքարում ու մարդկային կյանքեր փրկում, երբ ակնհայտորեն ծանր հանցագործության արտահայտված ռիսկեր կար:

Սրանք իրենց քթից այն կողմ ոչինչ չեն տեսնում. տակները չոր լինի, սեփական անվտանգությունը ապահոված, իսկ թե հանրային շահն ի՞նչ է պահանջում կամ օրենքով նախատեսված ի՞նչ պարտավորություններ ունեն, հեչ իրենց հետաքրքիր չի»,-գրում է պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder