ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը
Հասարակություն
10:15 20/10/2025
Հայաստան

ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը

Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի 10-րդ երեխան։ ԲԿ-ի տնօրեն Մեսրոպ Հազրոյանը, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանի ուղեկցությամբ, այցելել է 38-ամյա երջանիկ մայրիկին, շնորհավորել բալիկի ծննդյան կապակցությամբ, նվիրել ծաղիկներ ու բուժանձնակազմից հետաքրքրվել մայրիկի ու փոքրիկի առողջական վիճակով։

3․100 կգ քաշով և 51 սմ հասակով ծնված Հայկի ծնունդն ընդունել են մեր փորձառու բժիշկներ, մանկաբարձ-գինեկոլոգ Նելլի Միրզոյանը եւ նեոնատոլոգ Սվետլանա Պապիկյանը։Ընտանիքն Արցախից Հայաստան է տեղափոխվել 2023թ․-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՎԲԿ-ում լույս աշխարհ է եկել արցախցի ընտանիքի տասներորդ երեխան՝ փոքրիկ Հայկը