Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տևական ժամանակ Գյումրու քաղաքապետի տան մոտ դռոններ էին պտտվում․ Աղեկյան
«Առավոտյան տեղի ունեցավ դասական ռեպրեսիա, դասական օկուպացիա։ Երևի Շուշիի օպերացիան էին այդպես պլանավորել թուրքերը, ոնց որ սրանք պլանավորեցին Գյումրու քաղաքապետին տանելու օպերացիան»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում պատմեց գյումրեցի լրագրող Լիլիթ Աղեկյանը՝ շարունակելով․
«Խայտառակություն էր,, շենք մտնել անհնար էր։Փաստացի՝ ԱԱԾ-ականները և ոստիկանության տարբեր ուժեր, այդ թվում՝ Երևանից եկած, օկուպացրել էին Գյումրու քաղաքապետարանը։ Ով ներս մտավ, ներսում մնաց, դուրս մնա դրսում էր, դրսում մնաց։ Շուրջ 6 ժամ տևեց հակաօրինական, օկուպացիոն, գործողությունը՝ Գյումրու քաղաքապետարանի քաղաքապետի նկատմամբ։ Նրանց դեմ քաղաքապետի աջակիցներն էին քաղաքապետարանում։ Երկու անգամ քաղաքապետը դուրս եկավ, որպեսզի հանդարտեցներ ժողովրդին, բայց մարդիկ թույլ չտվեցին, որպեսզի քաղաքապետը գնա ոստիկանության ուժերի հետ, որովհետև ունեին տխուր օրինակ՝ մեր Միքայել Սրբազանին տանելու օրինակը։ Մարդիկ գոռում էին՝ չգնա՛ք, չգնա՛ք, որովհետև կխաբեն, կտանեն ձեզ։ Այդպես էլ արեցին»։
Նրա խոսքով՝ ոստիկանության պետի տեղակալներ են եղել ներգրավված գործողությունում։ «Դռները, ջարդելով դռները, ասես՝ թուրքական մեթոդաբանությամբ, պատուհան ջարդելով, հետևի դռնից գողացան, տարան, առևանգեցին քաղաքապետին իր պաշտոնական աշխատավայրից։ Պարոն Ղուկասյանը դեմ չէր, որ գնա իրավապահ մարմինների հետ, բայց ժողովուրդը թույլ չտվեց, և իրանք գողացան քաղաքապետին։ Սա է ճշմարտությունը»,- հավելեց Աղեկյանը։
Նա նաև համոզմունք հայտնեց, որ այս ամենը նախապես պլանավորված գործողություն էր․
«Տևական ժամանակ քաղաքապետի տան մոտ դռոններ էին պտտվում։ Այսինքն՝ հրահանգն իջեցված էր ամբիոնից»։