Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ
Հասարակություն
18:13 20/10/2025
Հայաստան

Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ

Գյումրու համայնքապետարանը վաղվանից գործադուլ կանի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը, որը համայնքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է։

Քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում, դրա իրավունքն ունի։ Իր քաղաքապետին, իր լիդերին չգիտեմ ինչու են տանում ձերբակալման, հետո կալանքի։ Չեմ հասկանում՝ էս ինչ է կատարվում»,- ասել է նա

 Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ։ Ձերբակալվածների թվում է նաև համայնքի ղեկավարը, ճարտարապետը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գյումրու համայնքապետարանը հոկտեմբերի 21-ից գործադուլ կանի. փոխքաղաքապետ