ԿԲ զգուշացումը. Չբացել այդ ֆայլերը
Տնտեսություն
12:49 20/10/2025
Հայաստան

ԿԲ զգուշացումը. Չբացել այդ ֆայլերը

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ԿԲ անունից ուղարկվում են ֆիշինգային էլեկտրոնային նամակներ, մի շարք կեղծ, այդ թվում՝ [email protected] էլեկտրոնային փոստից: Նամակներին կցված են ֆայլեր:

ԿԲ-ից հայտնում են, որ նշված նամակները վիրուսային են և կեղծ:

Հորդորում են.

• չբացել կցված ֆայլերը

• չսեղմել նամակի մեջ տեղադրված հղումներին

• անմիջապես ջնջել նման նամակները:

Կենտրոնական բանկը որևէ առնչություն չունի տվյալ նամակների հետ և երբևէ չի տարածում տեղեկատվություն կամ փաստաթղթեր նման եղանակով և նման էլեկտրոնային հասցեներից:

«Խնդրում ենք ցուցաբերել զգոնություն և հետևել կիբերանվտանգության հիմնական կանոններին»,-ասված է ԿԲ հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԲ զգուշացումը. Չբացել այդ ֆայլերը