Մարգարիտա Սիմոնյանն այսօրվանից քիմաթերապիա է ընդունելու
Առողջություն
15:43 20/10/2025
Հայաստան

Մարգարիտա Սիմոնյանն այսօրվանից քիմաթերապիա է ընդունելու

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ այսօրվանից քիմիաթերապիայի կուրս է ընդունելու։

«Թե ինչպես ես կզգամ և երբ կկարողանամ վերադառնալ եթեր, անկանխատեսելի է։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աղոթում են ու բարին են մաղթում։ Ուղղակի մի խնդրանքով եմ դիմում։ Խնդրում եմ, մի գրեք. «Ամեն բան լավ կլինի»։ Երբ հիվանդացավ Տիգրանը, այդպես ամեն օր ինձ գրում էին տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ։  Ամեն անգամ սիրտս սեղմվում էր։

Որովհետև ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Աստված կամենա։ Պնդել, որ ամեն ինչ լավ կլինի, կարծում եմ, անընդունելի ենթադրություն է Նրա նկատմամբ։ Ես ընդունում եմ Նրա կամքը։ Ես երբեք չեմ հոգնում շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աղոթում են և բարին են մաղթում մեր ընտանիքին։ Իսկ նրանց, ովքեր ծաղրում են և չարիք են ցանկանում, ես նույնպես բարին եմ մաղթում։ Տերն Ինքը որոշում է, թե ում, երբ և ինչու ընդունել։ Ահա թե ինչպես ենք մենք ապրում։ Ես բուժում եմ անցնում և հաշտվել եմ ցանկացած ելքի  հետ»,-նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարգարիտա Սիմոնյանն այսօրվանից քիմաթերապիա է ընդունելու