Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փարիզի դատախազությունը ներկայումս քննարկում է Լուվրի կողոպուտի երկու հիմնական վարկած։ Le Figaro-ի հաղորդմամբ, այս ասել է դատախազ Լորա Բեկկո։
Նրա խոսքով, իշխանությունները չեն բացառում, որ կողոպուտը պատվիրված է եղել կամ իրականացվել է փողերի լվացման նպատակով։
«Կազմակերպված հանցավորությունը կարող էր երկու նպատակ ունենալ. կամ նրանք պատվիրված կողոպուտ են իրականացրել, կամ գողացել են զարդեր՝ փողերի լվացման համար», - դատախազի խոսքերն է մեջբերում Figaro թերթը։
Դատախազը նաև հայտնել է, որ քննարկվում է օտարերկրյա միջամտության վարկածը, բայց դա «առաջնահերթություն չէ»։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Լուվրը կարող էր թալանվել օտարերկրացիների կողմից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի առավոտյան Փարիզի հայտնի թանգարանում կողոպուտ է տեղի ունեցել։ Լուվրից գողացվել են ութ զարդերի, այդ թվում՝ Ֆրանսիայի թագուհիներին և կայսրուհիներին պատկանող թագեր, ականջօղեր, վզնոցներ և կրծքազարդեր։