30 տարեկանում մաhաgել է Գեղամասարի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը
Հասարակություն
09:27 21/10/2025
Հայաստան

30 տարեկանում մաhաgել է Գեղամասարի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը

Կյանքից անժամանակ հեռացել է Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը: Լուրը հայտնում են Վարդենիի համայնքապետարանից։ 

Արմեն Ավետյանը ծնվել է 1995 թվականի սեպտեմբերի 18-ին: 2001-2012 թվականներին հաճախել է Գեղամասարի միջնակարգ դպրոց: 2013 թվականի զորակոչվել է Հայոց բանակ: 2017-2019 թվականներին աշխատել է Գեղամասարի համայնքապետարանում, որպես առաջին կարգի մասնագետ(օպերատոր): 2019-2022 թվականներին նշանակվել է Գեղամասար համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար։

2022-2025 թվականներին՝ Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի վարչական ղեկավար:

Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա:

Ա. Ավետյանի ոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, իսկ հուղարկավորությունը` հոկտեմբերի 22-ին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
30 տարեկանում մաhաgել է Գեղամասարի վարչական ղեկավար Արմեն Ավետյանը