Դա մտահոգություն և կարծիք չէ. Թագուհի Ղազարյանը՝ «Շողակաթ» ՀԸ-ն փակելու մասին
Հասարակություն
15:43 21/10/2025
Հայաստան

Դա մտահոգություն և կարծիք չէ. Թագուհի Ղազարյանը՝ «Շողակաթ» ՀԸ-ն փակելու մասին

Ազգային ժողովում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Նախագիծը մշակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը, Սիսակ Գաբրիելյանը։

Թագուհի Ղազարյանն ասաց, որ առաջարկվում է  հանրային հեռաձակողների թիվը նվազագույն սահմանած 3-ի շեմից հասցել 2-ի։

«Սա չի նշանակում, որ հանրային հեռարձակողները չեն կարող լինելու 2-ից ավելին։ Այս պահին ունենք հանրային միջոցներով սպասարկվող 5 հեռարձակող՝ հաշվի առնելով հեռուստատեսությունն ու ռադիոն։

Նախագծի արդյունքում ակնկալում ենք միջոցների ավելի արդյունավետ բաշխում»,- ասաց նա։

Անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ մտահոգություն, կարծիք կա, որ այս նախաձեռնության հիմնական նպատակը «Շողակաթ» հեռուստաալիքի փակումն է։

Թագուհի Ղազարյանն արձագանեց. «Դա մտահոգություն և կարծիք չէ, այդ նպատակի մասին հրապարակային հայտարարել ենք։ Այո, նախաձեռնությունը մասնավորապես «Շողակաթ» ՍՊԸ-ի հետ կապված խնդիրներն է  կարգավորելու, որովհետև այս տարիների ընթացքում շուրջ  3 միլիարդ դրամական միջոցներ առանց մրցույթի և մեկ անձից գնումների ընթացակարգով տրվել է  մեկ կազմակերպության»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder