Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Իշխանությունն առաջնորդվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանությունն առաջնորդվում է «խրախճանք ժանտախտի ժամանակ» սկզբունքով։ Շաբաթ օրը Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղի Ուրցասար բարձունքում տեղադրվել է Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր դրոշը, որի համար, ըստ համայնքապետարանի աղբյուրի, 14 մլն դրամ է հատկացվել՝ հարակից տարածքը կարգի բերելու, հողաթումբ հարթեցնելու և նմանատիպ այլ աշխատանքների համար։ Ուրցասարը տեղակայված է Տեղ և Քարաշեն բնակավայրերի միջև։ Միջոցառմանը ներկա են եղել իշխանական պատգամավորներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Պնախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, որը Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի մորեղբայրն է, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը և մի շարք պաշտոնատար անձինք։
Սա այն համայնքն է, որը պատերազմից հետո թշնամու հարձակումների հետևանքով ավելի քան 100 հեկտար հող է կորցրել՝ Կոռնիձոր, Խնածախ, Խոզնավար համայնքների շրջանում, մինչև վերջերս ամենօրյա ռեժիմով այստեղ կրակոցներ էին հնչում։ Մեզ չհաջողվեց համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել, մեզ ասացին նաև, որ Ղուլունցի նկատմամբ ապօրինի հանքօգտագործման կասկածանքով վարույթ է հարուցվել, որին կանդրադառնանք առաջիկայում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում